13.10.2017 14:54

Իտալական դատարանը շանը խնամելը գործից բացակայելու հարգելի պատճառ է ճանաչել

Իտալական դատարանը շանը խնամելը գործից բացակայելու հարգելի պատճառ է ճանաչել

Հռոմի բնակչուհին դատարանում կարողացել է ապացուցել, որ իրավունք ունի տնային հիվանդ կենդանուն խնամելու համար գործից բացակայելիս արձակուրդային վարձատրություն ստանալ:  Սա իտալական դատական պրակտիկայում առաջին դեպքն է, փոխանցում է BBC-ն:

Սապիենցայի համալսարանի դասախոսը դատարանում հաղթանակ է տարել ի շնորհիվ կենդանիների պաշտպանության Anti-Vivisection League (LAV) կազմակերպության աջակցության, որի փաստաբանները պաշտպանել են նրան դատարանում:  Դատարանը բավարարել է կնոջ հայցը, եւ համալսարանն այժմ պարտավոր է աշխատավայրում նրա բացակայությունը հարգելի համարել «լուրջ ընտանեկան հանգամանքների» բերումով:

Դասախոսը, որը ցանկացել է անանուն մնալ, 2  ազատ օր էր վերցրել՝ Կուչիոլա անունով 12 տարեկան անգլիական սետտերին խնամելու համար: Կինն ապրում է միայնակ, եւ չէր կարող վերջերս վիրահատված շանը տանը մենակ թողնել: