13.10.2017 15:05

Չինաստանը ահաբեկիչների դեմ պայքարելու համար լազերային զենք է մշակել

Չինաստանը ահաբեկիչների դեմ պայքարելու համար լազերային զենք է մշակել

Չինաստանը լազերային նոր զենք է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարելու համար, որն ընդունակ է նպատակակետը խոցել մինչև 200 մետր հեռավորությունից, գրում է Global Times-ը՝ հղում անելով  զենքը մշակող Hingfend-ին:

Այդ պետական ընկերությունը հակաահաբեկչական զորավարժությունների ընթացքում Օդատիեզերական գիտության և արդյունաբերության չինական ընկերակցության (CASIC) հետ համատեղ ցուցադրել է նորագույն լազերային զենքը: Զորավարժությունների անցկացման ամսաթիվը չի ներկայացվում:

Ինչպես հայտարարել են նախագծին մասնակցած ինժեներները, սպառազինության այլ տեսակների համեմատ՝ լազերային նոր զենքը թիրախն ավելի դիպուկ և արագ է խոցում: Այն անաղմուկ է և լույս չի արձակում կրակելիս, հարմար է օգտագործլու համար, քանի որ կրակ արձակելիս հետհարված չկա:

Փոխանցում է ria.ru-ն: