13.10.2017 16:37

Սաակաշվիլին «երեք հարյուր սպարտացիներ» է փնտրում՝ ուկրաինական վերնախավը փոխելու համար

Սաակաշվիլին «երեք հարյուր սպարտացիներ» է փնտրում՝ ուկրաինական վերնախավը փոխելու համար

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս քաղաքական առաջնորդները պետք է իրենց տեղը զիջեն նոր մարդկանց:

Այդ մասին նա ասել է «Ուկրաինական լուրեր» գործակալության ճեպազրույցում:

«Մեր նպատակն է գտնել երեք հարյուր սպարտացիների, որոնք կփոխեն քաղաքական դասակարգը,- հայտարարել է Սաակաշվիլին:- Իմ անձնական նպատակն է՝ որ ավանդական քաղաքական առաջնորդները նահանջեն ետին պլան և տեղ տան նոր մարդկանց»:

Նախկին նահանգապետը չի բացառել նաև դրանում իր մասնակցությունը: «Կարծում եմ՝ ես դրան կմասնակցեմ: Թե ինչ կերպ՝ կերևա, ես ինձ համար որևէ պաշտոն չեմ փնտրում Ուկրաինայում»,- կրկնել է նա:

Փոխանցում է tass-ը: