14.10.2017 09:15

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գորդոն Ստրաչանը հեռանում է պաշտոնից։ Շոտլանդական ֆուտբոլային ասոցիացիան պայմանավորվել է մասնագետի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին ԱԱ-2018-ի հաջորդ փուլ չանցնելու պատճառով։

Շոտլանդացիներն իրենց խմբում զբաղեցրին 3-րդ տեղը՝ առաջ թողնելով Անգլիային և Սլովակիային։ Արդյունքում սլովակները նույնպես չհայտնվեցին հաջորդ փուլում՝ որպես խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած վատագույն թիմ։

Մասնագետի պայմանագիրը մինչև 2018-ի ամառն էր, սակայն Ասոցիացիան հարկ է համարել, որ ավելի լավ է պայմանագիրը հենց հիմա խզել։ Ստրաչանի հետ հավաքականից կհեռանա նաև նրա օգնական Մայքլ ՄաքԳին։