14.10.2017 09:45

Հարրի Քեյնը` ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հարրի Քեյնը` ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Քեյնը նախորդ ամիս 4 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Նշենք, որ այս մրցանակը 5-րդն էր անգլիացու կարիերայում:

Այդ ցուցանիշով նա հավասարվեց Ուեյն Ռունիին և Ռոբին վան Պերսիին: Նշենք, որ ամենաշտն այս մրցանակը ստացել է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերրարդը (6 անգամ):