14.10.2017 10:15

Լուչեսկուն կշարունակի գլխավորել Թուրքիայի հավաքականը

Լուչեսկուն կշարունակի գլխավորել Թուրքիայի հավաքականը

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կշարունակի աշխատել ազգային թիմի հետ:

«Այո՛, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է, որ շարունակում է Լուչեսկուի հետ համագործակցությունը», - ասել է 72-ամյա մասնագետի գործակալը:

Նշենք, որ ռումինացի մարզիչը Թուքրիայի ընտրանին գլխավորել էր օգոստոսին, որին չէր կարողացել դուրս բերել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: Նրա պայմանագիրը կնքվել էր «2+1» սխեմայով: