14.10.2017 10:30

Ագուերոն դժվարանում է հավատալ Մեսսիի տեղափոխությունը «Սիթի»

Ագուերոն դժվարանում է հավատալ Մեսսիի տեղափոխությունը «Սիթի»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, թե իր ընկեր Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Էթիհադ» շատ դժվար կլինի։ Անցած շաբաթ «Սիթիի» կիսապաշտպան Ֆեռնանդինյոն պատմել է, որ «Սիթին» կարող է իրեն թույլ տալ Մեսսիի ձեռքբերումը, բայց կենտրոնացած է սեփական ակադեմիայից սաների առաջխաղացմանը։

Ագուերոն չի կասկածում իր ակումբի ֆինանսական հնարավորություններին, բայց այլ փաստարկ է բերում։ Մեսսին չափազանց կարևոր է «Բարսելոնայի» համար։

«Խնդիրը փող չէ, պարզապես Մեսսիի կամ Ռոնալդուի պես խաղացողները իրենց ակումբների խորհրդանիշերն են, նրանց համար դժվար կլինի փոխել միջավայրը։ Այո, կցանկանայի, որ Մեսսին հայտնվեր «Սիթիում», բայց շատ դժվար կլինի իրականացնել այդ տեղափոխությունը»,- ասել է Ագուերոն TyC Sport-ին։