14.10.2017 15:20

«Յուվենտուս»-«Լացիո». իտալական ֆուտբոլի տոնը

«Յուվենտուս»-«Լացիո».  իտալական ֆուտբոլի տոնը

Հոկտեմբերի 14, մեկնարկը՝ 20:00, Թուրին, «Ալյանս Ստեդիում»,

Մրցավար՝ Պաոլո Մացոլենի 

Նման թիմերի հանդիպմանը ֆուտբոլի երկրպագուները մեծ անհամբերությամբ են սպասում, այն իսկական տոն է իտալական ֆուտբոլի համար: «Լացիոն» Իտալիայի միակ թիմն է, որը կարողացել է այս  մրցաշրջանում հաղթել «Յուվենտուսին»:  Հասկանալի է, որ Սուպերգավաթում և А Սերիայում հաղթանակը միևնույն բանը չէ, բայց,  ինչպես ասում են, ախորժակը բացվում է ուտելու ժամանակ:

Բերգամոյում «Ատլանտայի» հետ հանդիպումից միավորներ կորցնելուց հետո , «Յուվենտուսին» ամեն գնով հաղթանակ է հարկավոր: Այս դեպքում միայն թուրինցիները կվերադարձնեն ինքնավստահությունը, և, միաժամանակ, բոլորին կապացուցեն, որ այդ ամենն ընդամենը ցավալի թյուրմացություն է:  Այս ամենից ելնելով, պետք է ասել, որ 8-րդ տուրում թուրինցիներին այնքան էլ հեշտ մրցակից բաժին չի հասել: «Լացիոյին»  հենց այնպես, առանց ջանք ու եռանդ թափելու հաղթելը գրեթե անհնար է: Իհարկե, ոչինչ չի նշանակում, որ «արծիվները»  «Յուվենտուսին» А Սերիայում արդեն երկար տարիներ Թուրինում չեն կարողանում հաղթել:

Հռոմեացիները վերջին 2 խաղերում 2 խոշոր հաղթանակ են տոնել ընդհանուր՝ 9:1 հաշվով, թեև հակառակորդներին՝ «Սասուոլոյին» և «Վերանային» ոչ մի դեպքում չի կարելի գրանդ ակումբների շարքին դասել: Պետք չէ մոռանալ նաև, որ «Լացիոյի» (ի դեպ, նաև «Յուվենտուսի») հիվանդասենյակը լի է ֆուտբոլիստներով: «Լացիոն» վերջին ժամանակներս հաճախ են հանդիպում «Յուվենտուսի» հետ, սակայն այդ իրողությունը հազիվ թե օգնի Ինձագիին. չէ որ և Իտալիայի գավաթի եզրափակչում,  և Սուպերգավաթի խաղերում և հիմա՝ Իտալիայի առաջնությունում փաստացի ամբողջովին տարբեր թիմեր են:

 

Բոնուչիի և Ալվեսի հեռանալը, ինչպես նաև վատ մարզավիճակը  բավականաչափ թուլացրել են «բյանկոներներին»: Տանտերերի թիմից հաստատ խաղին չեն մասնակցի  Պյանիչը, Պյացան, Խևեդեսը և Դե Շիլյոն: Խեդիրան և Մարկիզիոն թեև վերադարձել են  ընդհանուր խումբ, բայց 100%-ով դեռևս պատրաստ չեն այս հանդիպմանը:   Դրա փոխարեն, Ալեգրիի խոսքով, պայքարին պատրաստ է Մանջուկիչը: Հյուրերի թիմում խաղից դուրս կլինեն Ուոլլասը, Անդերսոնը, Բաստան և Լուկակուն: Պատրիկը և Մարուշիչը  մարզման ժամանակ թեև թեթև վնասվածք են ստացել, այնուհանդերձ, կարող են մասնակցել այս հանդիպմանը: 

Հետաքրքրական փաստեր 

  • «Լացիոն» Իտալիայի առաջնությունում 2003 թվականից չի կարողանում հաղթել «Յուվենտուսը»-ին. Գրանցվել է 6 ոչ-ոքի և 19 պարտություն:
  • Վերջին 6 հանդիպումներում «արծիվները» չեն կարողացել ձեռք բերել միավորներ և խփել գոլ:
  • Իտալիայի առաջնությունում «Լացիո»-ի վերջին հաղթանակը Թուրինում գրանցվել է 2002 թ. դեկտեմբերին:
  • «Յուվենտուսը» A սերիայի վերջին՝ 5 տնային հանդիպումներում գոլ բաց չի թողել: