14.10.2017 18:03

ԱՊԼ. «Լիվերպուլ» - «Մանչեսթր Յունայթեդ»՝ 0:0. «Էնֆիլդ»-ում գոլեր չգրանցվեցին (տեսանյութ)

ԱՊԼ. «Լիվերպուլ» - «Մանչեսթր Յունայթեդ»՝ 0:0. «Էնֆիլդ»-ում գոլեր չգրանցվեցին (տեսանյութ)

ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակում կայացավ խաղային օրվա կենտրոնական հանդիպումը: «Լիվերպուլ»-ն ու «Մանչեսթր Յունայթեդ»-ը համառ պայքարում այդպես էլ չկարողացան որոշել հաղթողին՝ գոլազուրկ ոչ-ոքի:

Առաջին կեսն ավելի հետաքրքիր պայքարում է անցել: Երկու թիմերն էլ գոլ խփելու մեկական լավ պահ են ունեցել, սակայն փայլուն են խաղացել դարպասապահները: Հատկապես տպավորիչ է եղել հյուրերի առաջին համար Դավիդ դե Խեայի սեյվը, ով ոտքով հետ է մղել Ջոել Մատիպի մոտ տարածությունից կատարած հարվածը: 

Պաշտպանողական խաղի տակտիկա ընտրած Ժոզե Մոուրինյուի թիմին հաջողվել դիմանալ տանտերերի ճնշմանը և պահպանել ոչ-ոքի արդյունքը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է եղել մանչեսթերցիների մեկնարկային կազմում և փոխարինվել է 63-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով դարձավ առաջատար, սակայն նրանց կարող է շրջանցել «Մանչեսթեր Սիթին» (19), որը դեռ իր հանդիպումը չի անցկացրել: «Լիվերպուլը» 13 միավորով 6-րդ հորզիոնականում է:

ԼԻՎԵՐՊՈՒԼ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 0-0 MC
 
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 6.Դեյան Լովրեն, 12.Ժոզեֆ Գոմես, 18.Ալբերտո Մորենո, 32.Ժոել Մատիպ, 5.Ջորջինո Վեյնալդում, 10.Ֆելիպե Կոուտինյո (15.Դանիել Ստարիջ, 79), 11.Ռոբերտու Ֆիրմինու (29.Դոմինիկ Սոլանկե, 87), 14.Ջորդան Հենդերսոն, 23.Էմրե Ջան, 9.Ռոբերտու Ֆիրմինու, 11.Մոհամեդ Սալահ (21.Ալեքս Չեմբերլեն, 79)
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 4.Ֆիլ Ջոնս, 12.Քրիս Սմոլինգ, 36.Մատեո Դարմիան, 18.Էշլի Յանգ (2.Վիկտոր Լինդելոֆ, 90), 21.Անդեր Էռերա, 22.Հենրիխ Մխիթարյան (14.Ջեսի Լինգարդ, 64), 25.Անտոնիո Վալենսիա, 31.Նեմանյա Մատիչ, 9.Ռոմելու Լուկակու, 11.Անտոնի Մարսյալ (19.Մարկուս Ռաշֆորդ, 66)
Զգուշացում՝ Քրիս Սմոլինգ 74՛ (Մ), Էշլի Յանգ 87՛ (Մ) ; Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)
62 ԳՆԴԱԿԻ % 38
17 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (1)
7 ՏՈՒԳԱՆՔ 13
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1