15.10.2017 09:30

Գվարդիոլա. Պոչետինոն ինձ սխալ է հասկացել

Գվարդիոլա. Պոչետինոն ինձ սխալ է հասկացել

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ «Տոտենհեմ»-ում իր գործընկեր Մաուրիսիո Պոչետինոն սխալ է հասկացել իրեն:

Գվարդիոլան «Տոտենհեմ»-ի մասին խոսելիս օգտագործել էր «Հարի Քեյնի թիմ» արտահայտությունը, ինչից Պոչետինոն վիրավորվել էր:

«Երբեք մրցակցի նկատմամբ անհարգալից չեմ արտահայտվել, հատկապես «Տոտենհեմ»-ի: Հնարավոր է՝ իմ անգլերենն այնքան էլ լավ չէ, և ինձ սխալ են հասկացել:

Ասել եմ «Հարի Քեյնի թիմ», որովհետև նա շատ է գոլեր խփում: Ես նկատի չեմ ունեցել, որ առանց նրա «Տոտենհեմ»-ը ոչինչ չի կարող անել: Կարծում եմ, որ եթե կա գոնե մեկ մարզիչ, ով այդքան գովասանքի խոսքեր է ասել «Տոտենհեմ»-ի հասցեին, ապա դա ես եմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: