15.10.2017 10:15

Գվարդիոլա. Սա իմ թիմի լավագույն խաղն էր

Գվարդիոլա. Սա իմ թիմի լավագույն խաղն էր

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 8-րդ տուրի՝ «Ստոք Սիթի»-ի (7:2) դեմ խաղում տոնած հաղթանակը:

«Ուրախ եմ հաղթանակի համար: Սա «Ման. Սիթի»-ի լավագույն խաղն էր իմ գլխավորությամբ: Ազգային հավաքականների խաղերից հետո պետք էր ուշադիր լինել և հաջող մեկնարկել: Պարզ իրավիճակներում գնդակը չէինք կորցնում և շատ արագ էինք խաղում: Այնպես որ գոհ եմ:

Եթե խոսենք ամհատական խաղացողների մասին, ապա Դե Բրույնեն ակտիվ էր այսօրվա խաղում: Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Ագուերոն 100%-ով պատրաստ չէր խաղին, այդ պատճառով խաղաժամանակ տվեցի Գյունդողանին, Սիլվային ու Տուրեին»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ը: