15.10.2017 10:30

Բրյուս Արենան հեռանում է ԱՄՆ ազգային հավաքականից

Բրյուս Արենան հեռանում է ԱՄՆ ազգային հավաքականից

ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բրյուս Արենան հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր չնվաճելու պատճառով։

«Ես երախտապարտ եմ, որ ողջ կարիերայի ընթացքում պատիվ եմ ունեցել երկու անգամ գլխավորել ազգային հավաքականը։ Ակնհայտ է, որ աշխարհի առաջնություն դուրս չգալը մեծ հիասթափություն էր մեր երկրպագուների համար։ Բայց ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ ընթանում։ Ես հավատում եմ յուրաքանչյուր ամերիկացի խաղացողի ու մարզչի, գնահատում եմ հավաքականում անցկացրած յուրաքանչյուր րոպեն»,- ասել է Արենան։