15.10.2017 08:43

Լա Լիգա. «Ատլետիկո» - «Բարսելոնա»՝ 1:1. կատալոնացիները միավորներ կորցրեցին (տեսանյութ)

Լա Լիգա. «Ատլետիկո» - «Բարսելոնա»՝ 1:1. կատալոնացիները միավորներ կորցրեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո»-ն նորակառույց «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընդունել էր առաջատար «Բարսելոնա»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին հեռահար հարվածով բացել է տանտերերի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը: 82-րդ րոպեին կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը գլխի հարվածով խփեց պատասխան գնդակը և ձևակերպեց վերջնական հաշիվը:

Այս հանդիպումից հետո, Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակած 16 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականը, իսկ Էրնեստո Վալվերդեի թիմը վաստակած 22 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Ատլետիկո» - «Բարսելոնա»՝ 1:1
1:0՝ Սաուլ (21'), 1:1՝ Սուարես (82')