15.10.2017 16:05

«Ինտեր» — «Միլան». Խսղից առաջ

«Ինտեր» — «Միլան». Խսղից առաջ

«Ինտերը» և «Միլանը» վաղուց ի վեր ֆուտբոլում համարվում են ամենսկզբունքային  հակառակորդ թիմերից մեկը և դժվար է այս խաղի ելքի մասին ինչ-որ բան ասել: Անցած մրցաշրջանում հայտնի այս ակումբների միջև պայքարն ավարտել է ոչ ոքի հաշվով և հիմա պետք սպասենք, թե ինչ կլինի այսօր: Եվ այսպես՝ իտալական  А Սերիայի 8-րդ տուրում այսօր մադրիդյան դերբի է: Միմյանց դեմ կխաղան «Ինտերն» ու «Միլանը»:

Հաշվետու այս հանդիպումը խոստանում է մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահել ֆուտբոլասերներին: Խաղի տոմսերը վաճառված են ևողջ ֆուտբոլային աշխարհը լիահույս է՝ հետևելու են իսկական ներկայացման:

Ընթացիկ առաջնությունում «Ինտերը» հաղթել է բոլոր խաղերում, բացի մեկից: «Ֆիորենտինայի» հետ խաղում Սպալետիի գլխավորած թիմը կարևոր երեք միավոր վաստակեց, իսկ «Ռոմայի» հետ մրցավեճում ցանկալի արդյունքին հասան միայն խաղի ավարտից րոպեներ առաջ: Դրանից հետո «Ներաձուրիների» ճնշմանը չդիմացան «Կրոտոնեն», «Բենևենտոն», «Սպալը» և «Ջենոան»:

Լուչանո Սպալետին կադրային որոշ խնդիրներ ունի, մասնավորապես, կենտրոնական կիսապաշտպանի, որը իր վրա կվերցնի խաղն ու գնդակը կբաշխի եզրերով:

Ինչ վերաբերում է «Միլանին», ապա մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը ձեռք բերեց տասը ֆուտբոլիստի, գործող պայմանագրի ժամկետը երկարաձգեց դարպասապահ Դոննարուման: Չնայած դրան թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան չի հրաժարվում ակումբի երիտասարդ կադրերից: «Միլանն» արդեն հասցրել է երեքական միավոր կորցնել «Լացիոյի», «Սամպդորիայի» և «Ռոմայի» հետ խաղերում: Շատերի կարծիքով ճիշտ ժամանակն է ցույց տալ, որ այդուամենայնիվ ակումբը զարգացման ճիշտ ճանապարհ է ընտրել:

Հետաքրքրական փաստեր 

  • Վինչենցո Մոնտելա մարզիչն երեք անգամ է մրցել մարզիչ Սպալետիի հետ և կրել է երեք պարտություն:
  • «Ինտերը» չի հաղթել դերբիում սկսած 2015 թվականի սեպտեմբերից: Այդ խաղն ավարտվել է 1:0 հաշվով: Դրանից հետո «Ներաձուրիները» կրել են մեկ պարտություն, իսկ հաջորդ երկու խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
  • «Միլանը» վերջին անգամ «արտագնա» դերբիիում հաղթել է 2010 թվականի նոյեմբերին, կրկին գրանցվել է 1:0 հաշիվը:
  • Միլանյան դերբիի պատմության մեջ ամենաշատ գոլ խփվել է 1949 թվականին, մրցավեճն ավարտվել է 6:5 հաշվով՝ հօգուտ «Ինտերի»:

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը՝

«Ինտեր». Հանդանովիչ, Դ’Ամբրոզիո, Սկրինիար, Միրանդա, Նագատոմո, Վեսինո, Բորխա Վալերո, Կանդրևա, Ժոան Մարիու, Պերիշիչ, Իկարդի:

«Միլան». Դոնարումա, Մուսակյո, Բոնուչի, Ռոմանյոլի, Բորինի, Կեսի, Բիլյա, Բոնավենտուրա, Ռոդրիգես, Սուսո, Կալինիչ: