16.10.2017 09:15

Մահրեզը կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի այլ ակումբ

Մահրեզը կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի այլ ակումբ

«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Sunday People-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, աֆրիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը:

Հիշեցնենք, որ ամռանը Մահրեզի համար «Ռոմա»-ն առաջարկ էր արել, բայց «աղվեսներ»-ը մերժեցին հռոմեացիների առաջարկը: