16.10.2017 09:30

Մոուրինյոն՝ Բենզեմայի իրավիճակի մասին

Մոուրինյոն՝ Բենզեմայի իրավիճակի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Բենզեմային Ֆրանսիայի հավաքական չհրավիրելը:

- Դա խայտառակություն է: Գուցե դրա հետևում ինչ-որ անձնական պատճառներ կան, բայց ֆուտբոլային տեսանկյունից դա խայտառակություն է այդպիսի մակարդակի ֆուտբոլիստի համար, ով իր կարիերայի լավագույն շրջանն է անցկացնում, երբ արդեն փորձ ու կայունություն է հավաքել... Դա խայտառակություն է,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում le10sport-ը: