Մեսսին Գրիզմանին «Բարսելոնա» է հրավիրել

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին հրավիրել է իր թիմ: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստների միջև խոսակցությունը տեղի է ունեցել «Վանդա Մետրոպոլիտանո»-ում կայացած երեկվա խաղից հետո (1:1): Խաղավարտից հետո Մեսսին ասել է, որ ուրախ կլիներ Գրիզմանին տեսնել «կապտանռնագույններ»-ի կազմում:
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ կատալոնացիները հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով: