16.10.2017 10:00

Կոնտե. երբեմն ատում եմ իմ աշխատանքը

Կոնտե. երբեմն ատում եմ իմ աշխատանքը

 «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ երբեմն ատում է իր աշխատանքը, քանի որ այն խլում է իր ամբողջ ազատ ժամանակը: 

«Ինձ միշտ դուր է եկել մարզել, միշտ իմացել եմ, որ սրա հետ կլինի կապված իմ ապագան: Սակայն գիտեք՝ երբեմն ատում եմ իմ աշխատանքը, քանի որ այն խլում է ողջ ազատ ժամանակը:  

Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել ու որոշ արդյունքներ նվաճել, ապա պետք է զոհաբերեք ձեր անձնական կյանքը ու հենց այդ պատճառով էլ երբեմն ատում եմ իմ աշխատանքը», - իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը: