16.10.2017 10:45

Squawka. Մխիթարյանն ու Մարսիալը ՄՅՈւ-ի միակ խաղացողներն էին, ովքեր պահ ստեղծեցին դաշտում

Squawka. Մխիթարյանն ու Մարսիալը ՄՅՈւ-ի միակ խաղացողներն էին, ովքեր պահ ստեղծեցին դաշտում

Անգլիական Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն», ինչպես հայտնի է, հյուրընկալվել է «Լիվերպուլի» կողմից և ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:

Հեղինակավոր «Squawka»-ն խաղից հետո «Թվիթերի» իր էջում վիճակագրական լուսանկար է հրապարակել ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների, այդ թվում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունների վերաբերյալ.

«Անտոնի Մարսիալն ու Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստներն էին, ովքեր պահեր ստեղծեցին խաղադաշտում իրենց անցկացրած ժամանակում:

Յուրաքանչյուրը` մեկ պահ»,- ասվում է «Squawka»-ի տարածած հաղորդագրության մեջ: