16.10.2017 11:01

Մոուրինյու. Պատրաստ չեմ ասել, թե ինչու 2008-ին չտեղափոխվեցի Բարսելոնա

Մոուրինյու. Պատրաստ չեմ ասել, թե ինչու 2008-ին չտեղափոխվեցի Բարսելոնա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ դեռ պատրաստ չէ ասել, թե ինչու 2008-ին չի տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

«Հնարավոր է, որ մի օր կպատմեմ ճշմարտությունը, սակայն ոչ հիմա: Նախընտրում եմ կարիերայիս այդ դրվագը գաղտնի պահել: Երբ լինեմ ծեր, հնարավոր է, որ պատմեմ:

«Ռեալ» տեղափոխվեցի ոչ հարմար պահի, քանի որ այն ժամանակ «Բարսելոնան» շատ ավելի ուժեղ էր: Սակայն ցանկանում էի տեղափոխվել «Ռեալ»: Այնտեղից հեռացել եմ իմ ցանկությամբ:

Աղջիկս մտադիր էր սովորել Լոնդոնում, և կարծում էինք, որ վատ չէր լինի վերամիավորել ընտանիքը: Ինձ համար կարևոր է հարմարավետություն, երջանիկ լինելը: «Ռեալում» աշխատելուս երրորդ տարում երջանիկ չէի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Telefoot»-ը: