16.10.2017 11:15

Դարպասապահը մահացել է թիմակցի հետ բախման հետեւանքով(տեսանյութ)

Դարպասապահը մահացել է թիմակցի հետ բախման հետեւանքով(տեսանյութ)

Ինդոնեզական «Պերսելա» ակումբի դարպասապահ Չոյրուլ Խուդան իր ակումբակից Ռամոն Ռոդրիգեսի հետ բախման հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց եւ մահացել: Միջադեպը տեղի է ունեցել «Սեմեն Պադանգի» դեմ Ինդոնեզիայի առաջնության հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

38-ամյա դարպասապահը մահացել է գլխի ու պարանոցի լուրջ վնասվածքների հետեւանքով: Այդ խաղում «Պերսելան» հաղթել է 2:0 հաշվով: