16.10.2017 11:41

Ավստրիան ընտրել է աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարին

Ավստրիան ընտրել է աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարին

Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է պահպանողական տրամադրված «Ժողովրդական կուսակցությունը», որի առաջնորդը 31-ամյա Սեբաստիան Կուրցն է: Հաղորդվում է, որ այս կուսակցությունն ստացել է ձայների գրեթե 31 %-ը:

Եթե «Ժողովրդական կուսակցության» հաղթանակը պաշտոնապես արձանագրվի, ապա Ավստրիայում կհայտնվի աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը: Մինչև ընտրությունները Կուրցը Եվրոպայի ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարն էր: Նա այդ պաշտոնն զբաղեցրել էր, երբ 27 տարեկան էր:

Փոխանցում է BBC-ն: