16.10.2017 12:17

Թիլերսոն. Մենք կշարունակենք Փհենյանի հետ խոսել «մինչև առաջին ռումբը»

Թիլերսոն. Մենք կշարունակենք Փհենյանի հետ խոսել «մինչև առաջին ռումբը»

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Այդպես կլինի՝ «քանի դեռ առաջին ռումբը չի նետվել», - հայտարարել է պետքարտուղարը CNN-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները և դիվանագիտությունը հանգեցրել են միջազգային հանրության աննախադեպ համախմբվածությանը՝ ընդդեմ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի:

Սեպտեմբերին Թրամփը Թիլերսոնին խորհուրդ էր տվել իզուր ժամանակ չվատնել՝ փորձելով բանակցություններ վարել Կիմ Չեն Ինի հետ:

Հյուսիսային Կորեան, չնայած միջազգային հանրության դիմակայությանը, շարունակում է միջուկային փորձարկումներ անցկացնել և հրթիռներ արձակել հարևան երկրների տարածքների վրայով: Վերլուծաբանները համոզված են, որ Հյուսիսային Կորեան, ակնհայտորեն, մտադիր է միջուկային զենք մշակել, որն ընդունակ կլինի խոցելու ԱՄՆ տարածքը:

Փոխանցում է BBC-ն: