16.10.2017 12:41

Պուչդեմոնը խուսափում է հստակ պատասխանից

Պուչդեմոնը խուսափում է հստակ պատասխանից

Երկուշաբթի առավոտյան Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը պատասխանել է անկախության հռչակման վերաբերյալ Մադրիդի հարցին, սակայն նրա պատասխանում, նախկինի պես, հստակ չի նշվում Կատալոնիայի ինքնիշխանության մասին:

Կատալոնիայի ծայրահեղ ձախակողմյան ազգայնական «Ժողովրդական միասնության թեկնածուներ» կուսակցության կարծիքով՝ «Կառլես Պուչդեմոնը պետք է պատասխանի, որ կատալոնացի ժողովուրդն արդեն արտահայտել է իր կարծիքը, նա քվեարկել է հօգուտ անկախության: Կատալոնացիներն ուզում են անկախ հանրապետություն կառուցել, և Կատալոնիայի խորհրդարանը պետք է դա հայտարարի»:

Մադրիդի դիրքորոշումն անփոփոխ է. եթե Բարսելոնան չհրաժարվի անկախանալու իր հավակնություններից, ապա ուժի մեջ կմտնի Սահմանադրության 155 հոդվածը, որը Կատալոնիային կզրկի ինքնավարության կարգավիճակից:

Փոխանցում է euronews-ը: