16.10.2017 14:24

Լարրի Ֆլինթն ընդդեմ Թրամփի

Լարրի Ֆլինթն ընդդեմ Թրամփի

 

Washington Post-ի կիրակնօրյա համարում այսպիսի մի հայտարարություն է հրապարակվել՝ «Այնպիսի տեղեկությունների փոխանցումը, որոնք կարող են հանգեցնել Դոնալդ Թրամփի իմփիչմենթին, կվարձատրվի 10 միլիոն դոլարի չափով»:

Տեղեկությունները, ինչպես պարզաբանվում է հրապարակման մեջ, կարող են կապ ունենալ ներկայիս ամերիկյան նախագահի ենթադրյալ ֆինանսական գործարքների հետ, որոնցում կարող է հայտնաբերվել «ռուսական հետք»:

Թերթի այդ սյունակը գնել և այնտեղ իր հայտարարությունն է տեղադրել «Հալսթեր» ամսագրի հրատարակիչ Լարրի Ֆլինթը:

1998 թ.՝ Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալի ամենաթեժ պահին, Ֆլինթը նույն թերթում հայտարարություն էր հրապարակել, որում հանրապետական կոնգրեսականներին նախազգուշացնում էր, որ եթե նրանք չդադարեցնեն նախագահ Բիլ Քլինթոնի հետապնդումը, ինքը պատրաստ է հրապարակել հանրապետականների արտամուսնական սիրային արկածները մերկացնող տեղեկություններ:

Փոխանցում է euronews-ը: