16.10.2017 20:07

Oxxxy vs Dizaster. Լոս Անջելեսում կայացել է ռուս եւ ամերիկացի ռեփերների մենամարտը

Oxxxy vs Dizaster. Լոս Անջելեսում կայացել է ռուս եւ ամերիկացի ռեփերների մենամարտը

Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան (Երեւանի ժամանակով՝ երկուշաբթի վաղ առավոտյան) կայացել է ամերիկացի հիփ-հոփ բաթլեր Դիզասթերի (Dizaster)՝ Բաշիր Յաղամիի եւ նրա ռուս կոլեգայի՝ Օքսիմիրոնի (Oxxxymiron)՝ Միրոն Ֆյոդորովի միջեւ:   

Հիփ-հոփ մշակույթի անքակտելի բաղադրիչներից մեկի՝ բաթլի (մենամարտ, «մեջլիս») ընթացքում երկու ռեփերները արագ, հաճախ վանկավորված ռեչիտատիվի միջոցով շեշտում են իրենց անձի մեծությունն ու առավելությունները եւ, համապատասխանաբար, ծաղրում են մրցակցի թերութունները, եւ գրեթե միշտ դա անում են ոչ նորմատիվ բառապաշարի օգնությամբ:

Արեւելյան ու արեւմտյան կիսագնդերում ժանրի ամենավառ ներկայացուցիչների՝ երկար սպասված բաթլն ընթացել է անգլերենով: Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած Oxxxy-ն իր բաթլը վերածել է ռուս-ամերիկյան քաղաքական հակամարտության յուրահատուկ մեկնաբանության՝ ձեռաց ծաղրելով նաեւ Դիզասթերի՝ արաբական ծագումով հանդերձ ամերիկյան հայրենասիրությունը: Միեւնույն ժամանակ, Միրոնը, որը ծագումով ռուսական հրեա է, խոսել է նաեւ արաբա-իսրայելական հակամարտության մասին՝ նշելով, որ թեեւ հարգում է իսլամական մշակույթը, գիտի Իրանը, Ֆիրդուսիին,  Խոջա Նասրեդդինին, ու որոշ բաներ՝ Ղուրանից, բայց, ի տարբերություն «բարի» իսլամի, Դիզասթերը, իբր, վահաբիզմ ու ջիհադիզմ է քարոզում:

Ի պատասխան, ամերիկացի ռեփերն ասել է, որ ռուսներն իրենց բնույթով ի վիճակի չեն հասկանալու, որ Ամերիկայում ծնված մարդը, ինչպիսին ինքն է, անկախ ծագումից, ԱՄՆ պատրիոտ է, եւ որ իրական այլատյացությունն ու ռասիզմը հենց Ռուսաստանն է քարոզում:

Թեեւ բաթլը պաշտոնապես հաղթողին չի որոշել, բայց համացանցում քննարկման մասնակիցներից շատերը կարծում են, որ ամեն դեպքում, հաղթել է OxxxyMiron-ը: