18.10.2017 01:15

Գիտնականները երկու աստղերի միաձուլումից առաջացած գրավիտացիոն ալիքներ են գրանցել

Գիտնականները երկու աստղերի միաձուլումից առաջացած գրավիտացիոն ալիքներ են գրանցել
NSF/LIGO/SONOMA STATE UNIVERSITY

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են գրանցել երկու նեյտրոնային աստղերի միաձուլումից առաջացած գրավիտացիոն ալիքները:

Ալիքներն արձանագրվել են LIGO դետեկտորների կողմից՝ ԱՄՆ-ում եւ իտալական Virgo աստղադիտարանում:

Հետազոտողների տվյալներով, նման միաձուլումների արդյունքում Տիեզերքում հայտնվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են պլատինը եւ ոսկին:

Հայտնագործությունն արվել է դեռեւս օգոստոսի 17-ին: ԱՄՆ-ում տեղակայված երկու դետեկտորները գրանցել են GW170817 գրավիտացիոն ազդակը: Իտալիայում երրորդ դետեկտորից ստացած տվյալները թույլ են տվել ճգրտել տիեզերական իրադարձության տեղորոշումը:

BBC