18.10.2017 09:00

«Ռեալն» ու «Տոտենհեմը» խաղաղ ելք կնքեցին, «Մոնակոն» պարտվեց «Բեշիքթաշին», այլ արդյունքներ (տեսանյութ)

«Ռեալն» ու «Տոտենհեմը» խաղաղ ելք կնքեցին, «Մոնակոն» պարտվեց «Բեշիքթաշին», այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի H խմբի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:

Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց «սերուցքայինների» պաշտպան Ռաֆայել Վարանը: Առաջին խաղակեսի ավարտին «արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը` հաշիվը դարձնելով 1:1:

Խմբի մյուս խաղում կիպրոսական ԱՊՕԷԼ-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ` 1:1:

G խմբում գերմանական «Լայպցիգը» 3:2 հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին», իսկ ֆրանսիական «Մոնակոն» 1:2 հաշվով պարտվեց թուրքական «Բեշիքթաշին»: