18.10.2017 09:15

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Սպարտակը» ջախջախեց «Սևիլիային», այլ արդյունքներ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Սպարտակը» ջախջախեց «Սևիլիային», այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության F խմբի 3-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»:

Խաղի 9-րդ րոպեին «քաղաքայինները» բացեցին հաշիվը: Գոլով աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: Րոպեներ անց գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը: 73-րդ րոպեին «Նապոլին» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ամադու Դիավարան:

Խմբի մյուս խաղում հոլանդական «Ֆեյենորդը» 1:2 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»:

E խմբում «Մարիբորը» սեփական հարկի տակ 0:7 հաշվով ջախջախվեց անգլիական «Լիվերպուլից», իսկ Մոսկվայի «Սպարտակը» Մոսկվայում անակնկալ կերպով ջախջախեց իսպանական «Սևիլիային»` 5:1: