18.10.2017 10:00

Ջոի Բարտոն. «Վեգերը նման է հարբեցողի, որը շատ երկար է մնացել երեկույթին»

Ջոի Բարտոն. «Վեգերը նման է հարբեցողի, որը շատ երկար է մնացել երեկույթին»

«Բյորնլիի» նախկին կիսապաշտպան Ջոի Բարտոնը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին համեմատել է հարբեցողի հետ, որը շատ երկար է մնացել երեկույթին։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Զինագործներին» հաջողվեց նկատելիորեն բարելավել իրենց արդյունքները և բարձրանալ մրցաշարային աղյուսակում, սակայն անցած հանգստյան օրը «Արսենալը» 1:2 հաշվով արտագնա խաղում պարտվեց «Ուոթֆորդին»: Դրանից հետո Վենգերը կրկին սկսել են քննադատել:

Բարտոնը գտնում է, որ Վենգերը բաց է թողել «Արսենալից» գեղեցիկ հեռանալու պահը և պետք է սպասի մինչև իրեն դուրս կնետեն ակումբից։

- Անկախ ամեն ինչից Վենգերը ֆենոմենալ մարզիչ է։ Իմ կարծիքով անցած մրցաշրջանից հետո ճիշտ ժամանակն էր, որ նա իր տեղը զիջեր մեկ ուրիշին։ Արդյոք նա ունի՞ այս ամենի կարիքը։ Ես Վենգերի կատարած աշխատանքի մեծ երկրպագուն եմ, բայց երբեմն այնպես է պատահում, որ դու շատ երկար ես մնում երեկույթին։ Երբեմն հաճելի է տուն գնալ կեսգիշերին, իսկ հիմա արդեն առավոտյան 4-ն է, և նա անգիտակից վիճակում այս ու այն կողմ է նետվում, սպասելով, որ ինչ-որ մեկն իրեն դուրս կնետի։ Իսկ դա ընդամենը ժամանակի հարց է,- ասել է Բարտոնը talkSPORT-ին։