18.10.2017 11:15

Պաշտոնական. Շեքսպիրը հեռացվեց «Լեսթեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Շեքսպիրը հեռացվեց «Լեսթեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Շեքսպիրն անգլիական ակումբը գլխավորում էր նախորդ տարվանից, իսկ մարզչի պաշտոնում փոխարինել էր Կլաուդիո Ռանիերիին:

Ընթացիկ մրցաշրջանում 58-ամյա մասնագետի գլխավորությամբ «աղվեսներ»-ը ԱՊԼ-ում 8 տուրից հետո վաստակել են ընդամենը 6 միավոր և գտնվում են 18-րդ հորիզոնականում:

Հոկտեմբերի 21-ին կայանալիք «Սուոնսի»-ի դեմ խաղում մարզչի պարտականությունները կկատարի Մայքլ Էպլտոնը: