18.10.2017 11:57

«Միլան»-ի ղեկավարությունը մտադիր է թիմի ղեկը կրկին հանձնել Ալեգրիին

«Միլան»-ի ղեկավարությունը մտադիր է թիմի ղեկը կրկին հանձնել Ալեգրիին

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին կարող է վերադառնալ «Միլան»: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած նրան, որ ամռառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալական գրանդը մի շարք ձեռքբերումներ ունեցավ մեկ է ակումբի ղեկավարությունը դժգոհ թիմի արդյունքներից: Այս պատճառով չինացի սեփականատերերը մտադիր են թիմ հրավիրել Ալեգրիին, ով 2010-ից 2014 թ. գլխավորել է «ռոսոներիներ»-ին:

Հարկ է շել, որ ներկայումս «Միլան»-ը Վինչենցո Մոնտելայի գլխավորությմաբ Ա Սերիայում վաստակած 12 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: