18.10.2017 14:51

Կիևում վրանային ավան է տեղադրվել

Կիևում վրանային ավան է տեղադրվել

Կիևի կենտրոնում «քաղաքական մեծ փոփոխություններ» պահանջող ցուցարարները վրանային ավան են տեղադրել ուկրաինական խորհրդարանի առջև: Նախորդ օրը՝ երեքշաբթի, Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապաշտպանների միջև:

Ցուցարարները երեք պահանջ են ներկայացնում. նոր օրենք ընդունել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը համամասնական ընտրակարգ կմտցնի՝ թեկնածուների բաց ցուցակներով, չեղյալ հայտարարել Գերագույն ռադայի  պատգամավորական անձեռնմխելիությունը, ձևավորել հակակոռուպցիոն դատարանների համակարգ:

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներն ընդունում են ցուցարարների պահանջները, սակայն հայտարարում են, որ պատրաստ չեն անհապաղ քվեարկել համապատասխան օրինագծերի օգտին:

Ցուցարարները մտադիր են ակցիան շարունակել՝ մինչև որ ռադան քննարկի իրենց պահանջները:

Փոխանցում է BBC-ն: