19.10.2017 10:00

Որոշվել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը

Որոշվել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը

Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը հայտնել է, թե ով է ճանաչվել սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

Մրցանակը ստացել է «Վալենսիայի» հարձակվող Սիմոնե Ձաձան: Իտալացին նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է 4 խաղի, որոնցում 4 գոլ է խփել: Ընդհանուր առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստն արդեն 7 գոլ է հեղինակել:

Հիշեցնենք, որ «Վալենսիան» 18 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը` 4 միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»: