19.10.2017 10:15

Իբրահիմովիչը սկսել է մարզվել «Մանչեսթր Յունայթեդ»-ի ընդհանուր խմբում

Իբրահիմովիչը սկսել է մարզվել «Մանչեսթր Յունայթեդ»-ի ընդհանուր խմբում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, Իբրահիմովիչը մարզվում է ընդհանուր խմբում, բայց որոշակի սահմանափակումներով։ Ենթադրվում է, որ «կարմիր սատանաներ»-ի հարձակվողը շարք կվերադառնա 2017 թվականի վերջին։

Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը ապրիլին ծանր վնասվածք էր ստացել։ Իբրահիմովիչը, գտնվելով ակումբի լազարեթում, երկարաձգել է «ՄՅու»-ի հետ պայմանագիրը։