19.10.2017 10:30

Մանչինին մերժել է «Լեսթեր»-ի առաջարկը

Մանչինին մերժել է «Լեսթեր»-ի առաջարկը

«Լեսթեր»-ը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար թիմ է հրավիրել Ռոբերտո Մանչինիին։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով, «աղվեսներ»-ի ներկայացուցիչները կապ են հաստատել իտալացի մասնագետի հետ, բայց Մանչինին մերժել է առաջարկը։

Հիշեցնենք, որ երեկ «Լեսթեր»-ը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին։ Պատճառը ԱՊԼ-ի 2017/18 մրցաշրջանի ձախողված մեկնարկն էր։