19.10.2017 11:00

Սանչեսն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Վենգերի նկատմամբ

Սանչեսն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Վենգերի նկատմամբ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի և թիմի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի միջև սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով, ֆրանսիացի մասնագետը հերթական մարզման ժամանակ սեղմել է ակումբի բոլոր անդամների ձեռքը, ինչպես սովորաբար անում է։ Երբ հերթը հասել է Սանչեսին, չիլիացին հրապարակավ հրաժարվել է Վենգերի հետ ձեռքսեղմումից և շարունակել է մարզումը։

Լրագրողները ֆիքսել են, թե ինչպես ֆրանսիացի մարզիչը չի կարողացել զսպել իրեն և վիրավորել է Սանչեսին։