19.10.2017 11:42

Հայնկեսը սահմանափակումներ է դրել «Բավարիա»-ի ֆուտբոլիստների առջև

Հայնկեսը սահմանափակումներ է դրել «Բավարիա»-ի ֆուտբոլիստների առջև

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն իր ֆուտբոլիստների առջև որոշակի սահմանափակումներ է դրել։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ, 72-ամյա մասնագետն իր ֆուտբոլիստներին արգելել է մարզումների ժամանակ զբաղվել բջջային հեռախոսներով, խնդրել է նրանց թիմի ներսում խմբավորումներ չստեղծել, ինչպես նաև հորդորել է չուշանալ թիմային միջոցառումներից։

Բացի այդ, այժմ ֆուտբոլիստները պետք է մարզումներից հետո անձամբ մաքրեն իրենց հանդերձարանն ու նոր հեռանան ակումբի մարզաբազայից։