19.10.2017 12:00

Մբապեն գերազանցեց Պատրիկ Կլյուվերտի ռեկորդը

Մբապեն գերազանցեց Պատրիկ Կլյուվերտի ռեկորդը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերթական նվաճումն է գրանցել։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը ՉԼ-ում «Անդերլեխտ»-ի դարպասն ուղարկած գոլից հետո դարձավ մրցաշարի պատմության մինչև 19 տարեկան ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Մբապեն արդեն 8 գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում։

Նախկին ռեկորդը պատկանում էր հոլանդացի Պատրիկ Կլյուվերտին, ով իր ակտիվում մինչև 19 տարեկան հասակում 7 գոլ ուներ։