19.10.2017 12:41

Մադրիդը կրկին նախազգուշացրել է Կատալոնիային

Մադրիդը կրկին նախազգուշացրել է Կատալոնիային

Իսպանիան Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու քայլեր կձեռնարկի, եթե իսպանական այդ շրջանի ղեկավարությունը չդադարեցնի անկախություն ձեռք բերելու փորձերը:

Նման նախազգուշացում է արել երկրի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան՝ ելույթ ունենալով Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնին ներկայացված վերջնագրի ժամկետի սպառման նախօրեին:

Կատալոնիայի իշխանությունները պնդում են, որ անցկացված քվեարկությունից հետո, որը միջազգային հանրությունը չճանաչեց, մտադիր չեն զիջելու Մադրիդին և կատարելու նրա պահանջները:

Իսկ այդ ընթացքում Կատալոնիայում շարունակվում և ավելի ու ավելի են ծավալվում բողոքի ցույցերը անկախության շարժման երկու առաջնորդների ձերբակալության կապակցությամբ՝ խռովարար գործունեության մեղադրանքով:

Փոխանցում է BBC-ն: