19.10.2017 13:03

Ռուսաստանի կապի նախարար. Ամոթ է ամերիկյան ԶԼՄ-ներն արգելելը

Ռուսաստանի կապի նախարար. Ամոթ է ամերիկյան ԶԼՄ-ներն արգելելը

Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը հանդես է եկել ամերիկյան ԶԼՄ-ների սահմանափակման դեմ: Նա կոչ է արել « չգերագնահատել ամերիկյան ԶԼՄ-ների լսարանը Ռուսաստանում», որը, նրա գնահատմամբ՝ «չափազանց փոքր է»:

«Հարկ չկա նմանվել ամերիկյան գործընկերներին, որոնք կարծում են, թե ինչ-որ 100 «թվիթը» ազդեցություն է գործել ամերիկյան ընտրությունների վրա: Դա հիմարություն է: Բայց եթե գործընկերները ինչ-որ միակողմանի քայլեր կատարեն, Ռուսաստանի Դաշնությունը կտա այս կամ այն պատասխանը, - հայտարարել է Նիկիֆորովը՝ պետդումայում պատասխանելով լրագրողների հարցերին ու հավելել է:- Մենք այստեղ նմանակում ենք ամերիկյան հռետորաբանությունը, ինչին ես կտրականապես դեմ եմ: Ամոթ կլինի դիմել ԶԼՄ-ներն արգելելու հռետորաբանությանը: Պետք է այլ լծակներ գտնել, այլ ոչ թե գնալ այդպիսի հայելային ճանապարհով»:

Ռուսաստանում ամերիկյան ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման հնարավորությունը քննարկվել է Դաշնային խորհրդում: Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարությունից սաշխատանքների ահմանափակման հնարավորության վերաբերյալ նամակներ են ուղարկվել «Ամերիկայի ձայն»,  «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադրոկայաններին, «Ներկա պահին», «Ֆակտոգրաֆ», «Ղրիմ.իրողություններ», «Կովկաս.իրողություններ» հեռուստաալիքներին:

Փոխանցում է BBC-ն: