20.10.2017 09:30

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Բենֆիկա»-ի 16-ամյա հարձակվողի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Բենֆիկա»-ի 16-ամյա հարձակվողի ծառայություններով

«Բենֆիկա»-ի 16-ամյա հարձակվող Ումարո Էմբալոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Abola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի սկաուտները ներկա են գտնվել պորտուգալական ակումբի վերջին մի քանի խաղերին հատուկ երիտասարդ ֆուտբոլիստին հետևելու համար:

Հաղորդվում է, որ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են ևս երկու գրանդ ակումբներ, որոնց անունները դեռ հայտնի չեն:

Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում Ումարոն 18 հանդիպում է անցկացրել և դարձել է 15 գոլի հեղինակ: