20.10.2017 10:00

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը 4 ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը 4 ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է թիմի 4 ֆուտբոլիստի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում «կարմիր սատանաներ»-ը նոր պայմանագիր կկնքեն կիսապաշտպաններ Մարուան Ֆելաինիի, Խուան Մատայի, Անդեր Էրերայի և պաշտպան Ֆիլ Ջոնսի հետ:

Հաղորդվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեծ հույսեր է կապում այս 4 խաղացողների հետ և ցանկանում է նրանց թիմում պահել:

Ավելի վաղ, հաղորդել էինք, որ  պորտուգալացի մասնագետը նույնպես պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը: