20.10.2017 11:17

Մոուրինյու. Պաշտպանությունում հաջող խաղը հանցագործություն են ներկայացնում

Մոուրինյու. Պաշտպանությունում հաջող խաղը հանցագործություն են ներկայացնում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բենֆիկայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տոնած հաղթանակից (1:0) հետո զարմանք է հայտնել իր թիմի խաղաոճը քննադատողների փաստարկներից:

«Ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկում էինք իրավիճակը: Ոչ մի վայրկյան ինձ մոտ զգացողություն չառաջացավ, որ մոտ ենք գոլ բաց թողնելուն, որովհետև հետևի գծում շատ վստահ էինք գործում: Երբեմն ինձ թվում է, որ պաշտպանությունում հաջող խաղը հանցագործություն է ներկայացվում, սակայն դա այդպես չէ: Ամուր պաշտպանությունը հաղթանակի ճանապարհն է:

9 միավոր ենք վաստակել և փլեյ-օֆֆի ուղեգրի համար գործնականում բավական կլինի մեկ միավոր վաստակելը: Եթե առաջիկա երեք հանդիպումներում մեկ հաղթանակ տոնենք, խմբում առաջին տեղը կգրավենք: Ընդ որում այդ խաղերից երկուսը կայանալու են մեր հարկի տակ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: