20.10.2017 02:04

Թոմ Ջոնս. Սեռական ոտնձգությունները երգի ոլորտում էլ են սովորական բան

Թոմ Ջոնս. Սեռական ոտնձգությունները երգի ոլորտում էլ են սովորական բան

Ամերիկացի հռչակավոր երգիչ Թոմ Ջանսը հայտարարել է, որ պաշտոնական դիրքի չարաշահումներն ու սեռական ոտնձգությունները, որոնց՝ Հոլիվուդում տարածվածության մասին վերջերս շատ է խոսվում, սովորական բան են երաժշտության աշխարհում եւս: Նրա խոսքով, այն մեղադրանքները, որոնք հնչում են այժմ, հնարավոր է, պետք էր հնչեցնել շատ տարիներ առաջ:
«Նույն բաները տեղի են ունենում ձայնագրման ինդուստրիայում: Միշտ էլ եղել են մարդիկ, որոնք պատմել են, որ իրենց համոզել են քիչ հաճելի հարաբերությունների մեջ մտնել հանուն սկավառակի ձայնագրության, նույն կերպ, ինչպես դա արել են ֆիլմում նկարահանվելու համար», - BBC-ի հետ զրույցում քննարկելով հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթայնի անձի շուրջ ծավալվող սկանդալը, ասել է նա:

Թոմ Ջոնսն ասել է, որ այն ամենը ինչ այս խնդրի շուրջ վերաբերում է կանանց, վերաբերում է նաեւ տղամարդկանց: