Բողոքի ցույցեր ռադայի մոտ. շարունակում է միայն Սաակաշվիլին

Ուկրաինայի Գերագույն ռադան մասամբ կատարել է «քաղաքական մեծ բարեփոխումների» ակցիայի մասնակիցների պահանջները՝ երկրի Սահմանադրական դատարանին փորձաքննության ուղարկելով երկու նախագիծ՝ խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Բողոքի ցույցերի կազմակերպիչների մի մասը, այդպիսով, հայտարարել է «մասնակի հաղթանակի» և ակցիայից դուրս գալու մասին:
Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժումը» որոշել է շարունակել պայքարը խորհրդարանի շենքի մոտ տեղադրված վրանային ավանի ձևաչափով:
Բողոքի ակցիայի երրորդ օրը խորհրդարանի շենքի մոտ մնացել են մի քանի հարյուր ակտիվիստներ ու նույնքան իրավապահներ: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են սադրանքներ նախապատրաստելու մեջ:
Փոխանցում է BBC-ն: