20.10.2017 13:09

Օբաման և Բուշը «ջախջախել են» Թրամփին

Օբաման և Բուշը «ջախջախել են» Թրամփին

Միանգամից ամերիկյան երկու նախկին նախագահներ՝ հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերն ու դեմոկրատ Բարաք Օբաման, խստորեն քննադատել են Սպիտակ տան ներկայիս տիրոջը:

Թրամփի կուսակից Բուշը, ելույթ ունենալով Նյու Յորքում, նշել է, որ այսօրվա քաղաքականությունը հիմնված է մոլեռանդության վրա ու սնվում է դավադրության տեսություններով: « Կույր նվիրվածությունը, որ հիմնված չէ փաստերի ու գիտելիքների վրա, միայն ավելի է ամրացրել դիրքերը: Քաղաքական քայլերը հաճախ թուլանում են կեղծ դատողություններով: Մենք տեսնում ենք, որ կոշտ վերաբերմունքն սկսել է գերակշռել, և կենտրոնախույս ուժերը՝ նրանք, որ բաժանում են մեզ, ավելի ուժեղ են դուրս գալիս, քան կենտրոնամետ ուժերն ու գաղափարները, որոնք միավորում են մեզ: Իսկ փաստարկներն էլ հեշտորեն թշնամական տոնայնություն են ձեռք բերում»,- ասել է Բուշը:

«Քաղաքականությունը մեր դավանած արժեքների արտացոլանքը դարձնելու փոխարեն՝ այսօր մենք ունենք այնպիսի քաղաքականություն, որը վարակում է մեր հասարակությունն ու մասնատում: Փոխանակ համատեղ գործողություններ փնտրելու և սկսած աշխատանքն ավարտին հասցնելու՝ մարդիկ նպատակասլաց կերպով կատաղեցնում են նրանց, ովքեր իրենց չեն ծափահարում, կամ հրեշ են սարքում նրանց, ովքեր իրենց գաղափարները չեն ընդունում», -ասել է Օբաման:

Դիտորդների կարծիքով՝ հունվարից ի վեր լռություն պահպանած Օբամայի ելույթը նշանակում է, որ 44-րդ նախագահը մտադիր չէ ո՛չ հեռանալ մեծ քաղաքականությունից, ո՛չ էլ զսպվածություն հանդես բերել՝ Թրամփի գործողությունները գնահատելիս:

Փոխանցում է euronews-ը: