20.10.2017 13:30

Կատալոնիա. Անկախության փոխարեն՝ ինքնավարության կորուստ

Կատալոնիա. Անկախության փոխարեն՝ ինքնավարության կորուստ

Իսպանիայի կառավարությունը մտադիր է երկրի պատմության մեջ առաջին անգամ կիրառել իսպանական Սահմանադրության 155-րդ հոդվածը և Կատալոնիային զրկել ինքնավարության կարգավիճակից:

Կատալոնիայի անկախության դեմ հանդես եկող ընդդիմության կարծիքներն այս հարցում բաժանվել են. «Պոդեմոս» կուսակցությունում այդ քայլն անարդյունավետ են համարում, մինչդեռ սոցիալիստները պատրաստ են պաշտպանել:

Սոցիալիստական կուսակցության ներկայացուցչի կարծիքով՝ «խոսքը որոշակիությանը և անվտանգությանն է վերաբերում, և իհարկե՝ այդ միջոցը պետք է կարճատև և սահմանափակ լինի, ու դրա վերջնական նպատակը պետք է լինի դեմոկրատիայի, ինստիտուտների գործունեության վերականգնումը,  մասնավորապես՝ կատալոնական ինքնավարության պահպանումը»:

Պոդեմոսի ղեկավար Պաբլո Իգլեսիասն էլ ասում է. «155-րդ հոդվածի կիրառումը մեր երկիրը դուրս է դնում իրավական դաշտից: Այդ միջոցը ես համարում եմ որոշում փնտրելուն հակառակ գործողություն: 155-րդ հոդվածը կատալոնացիներին չի ստիպի հրաժարվել իրենց հայացքներից»:

Կատալոնիային ինքնավարությունից զրկելու վերաբերյալ որոշումը երկրի կառավարությունը կկայացնի շաբաթ օրը:

Փոխանցում է euronews-ը: