20.10.2017 16:23

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում որոշել է առաջադրվել նախկին ֆուտբոլիստը

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում որոշել է առաջադրվել նախկին ֆուտբոլիստը

 «Միլանի» նախկին պաշտպան, անվանի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն որոշել է առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում:

Կալաձեն մի քանի անգամ արդեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ Վրաստանի կառավարությունում: Նա «Վրացական երազանք» շարժման կողմնակից է, որը հիմնադրել  է միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Կալաձեի մերձավոր մրցակիցը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին է:

Կախա Կալաձեն խաղացել է Կիևի «Դինամոյում», «Միլանի» կազմում դարձել է Իտալիայի և Եվրոպայի չեմպիոն:

Փոխանցում է euronews-ը: