11.01.2013 19:52

ՄԱԳԱՏԷ-ն մեծ ակնկալիքներ չունի Իրանի հետ բանակցություններից

ՄԱԳԱՏԷ-ն մեծ ակնկալիքներ չունի Իրանի հետ բանակցություններից

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն լավատեսորեն չի տրամադրված Իրանի հետ հունվարի 16-ին  կայանալիք բանակցությունների նկատմամբ, փոխանցում է Reuters գործակալությունը:

«Հեռանկարներն այդքան էլ սփոփիչ չեն»,- ասել է Ամանոն՝ խոսելով բանակցային գործընթացից իր ակնկալիքների մասին:

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Թեհրանում: Այն ժամանակ գործակալությունը խոսում էր բանակցություններում երկու կողմերի գրանցած առաջընթացի մասին: ՄԱԳԱՏԷ-ի հիմնական նպատակներից մեկը Իրանում տեղակայված Պարչինի բազայում ստուգայց կատարելն էր, սակայն Իսլամական Հանրապետությունն այդպես էլ նման հնարավություն չընձեռեց ատոմային գործակալությանը՝ պահանջելով նախքան ստուգայցը միջազգային մակարդակով ճանաչել ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքներ տանելու Իրանի իրավունքը: